Իսրայելը համաձայն է Գազայի հատվածին մարդասիրա...

Իսրայելի իշխանությունները համաձայն են, որ մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված պետք է շարունակվի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք համաձայն ենք, որ պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերենք։ Մենք դա անում ենք՝ համաձայնեցնելով մեր ամերիկացի ընկերների և [ԱՄՆ] նախագահ Ջո Բայդենի հետ»,- ասել է նա երկուշաբթի օրը հեռարձակված ABC-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ Թել Ավիվն անում է «ամեն ինչ հնարավոր է» այդ հարցի շուրջ։

Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը «չի ցանկանում ՀԱՄԱՍ-ին հնարավորություն տալ վտանգի ենթարկել Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին»։

Նեթանյահուն նաև հույս է հայտնել, որ Իրանը և շիական «Հըզբոլլահ» կուսակցությունը հասկանում են, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ մտնելու դեպքում իրենց հզոր պատասխան է սպասվում։

«Կարծում եմ՝ նրանք հասկացան, որ եթե պատերազմի մեջ զգալի կերպով մտնեն, պատասխանը շատ ու շատ հզոր կլինի: Հուսով եմ՝ նրանք այդ սխալը չեն անի»,- ասել է նա։ Նեթանյահուն նաև հայտարարել է, որ «հրադադարը հաստատելը կարելի է համարել Համասին հանձնվել և Համասի հաղթանակ»։