Իսրայելը սով է հրահրում Գազայում և այն օգտագործում որպես պատերազմի զենք․ երկուշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Գազայում այլևս սովի եզրին չեն, զանգվածային սովի վիճակում են, որից տառապում են հազարավոր մարդիկ», - ասել է Բորելը Բրյուսելում՝ Գազայի մարդասիրական օգնության վերաբերյալ համաժողովի բացման ժամանակ: «Դա անընդունելի է։ Սովն օգտագործվում է որպես պատերազմի զենք։ Իսրայելը սով է հրահրում», - նշել է Բորելը։