Իսրայելը և «Հըզբոլլահը» մտադիր են երկարաձգել...

Հրադադարի պայմանագիրը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև, որի ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ, ամենայն հավանականությամբ կերկարաձգվի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Լիբանանի, Իսրայելի և ֆրանսիացի պաշտոնյաների խոսքերով, «Հեզբոլլահին» և Իսրայելին ավելի շատ ժամանակ է պետք՝ նոյեմբերի վերջին համաձայնեցված հրադադարի նախնական պայմանները կյանքի կոչելու համար և նրանք մտադիր չեն վերսկսել ռազմական գործողությունները: Երկու կողմերը քննարկում են հրադադարի ժամկետը երկարաձգելու հարցը: Ժամկետը լրանում է հունվարի 27-ին։ Քանի որ Իսրայելն ու Լիբանանը դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն, նրանք չեն կարող բանակցել առանց միջնորդների, այդ պատճառով կարգավորմանը մասնակցում են Լիբանանի, Իսրայելի և Ֆրանսիայի ներկայացուցիչներ։

Հրադադարի մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 27-ին, նախատեսում է Լիբանանի բանակի տեղակայում հարավային սահմանի երկայնքով ՄԱԿ-ի խաղաղապահների աջակցությամբ և «Հըզբոլլահի» զինված կազմավորումների դուրսբերում Լիտանի գետից այն կողմ։ Իր հերթին Իսրայելը պետք է 60 օրվա ընթացքում դուրս բերի իր զորքերը հարավային Լիբանանից, որտեղ նրանք ցամաքային գործողություն էին իրականացնում։ Հունվարի 21-ին Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հիշեցրել է, որ համաձայնագրի համաձայն՝ իսրայելական բանակը պետք է լքի իր երկրի հարավային շրջանները «մինչև հունվարի 27-ին ավարտվող վերջնաժամկետը»։