Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել խողովակաշարի և գազաբաշխիչ կայանի Իրանի հարավ-արևմտյան և կենտրոնական մասերում: Այս մասին հաղորդել է Fars գործակալությունը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակման են ենթարկվել գազաբաշխիչ կայանի շենքը Սպահանում և մինչև Խորամշահր քաղաքի էլեկտրակայան ձգվող գազատարն Իրաքի հետ սահմանին։ Գնդակոծումների հետևանքով տուժածների մասին չի հաղորդվել։ Գործակալությունը հավելել է, որ նյութական վնաս է հասցվել գազի ենթակառուցվածքների օբյեկտներին և մոտակա բնակելի շենքերին։
Մարտի 21-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի մի քանի էլեկտրակայան, եթե Հորմուզի նեղուցը 48 ժամվա ընթացքում լիովին չվերաբացվի նավագնացության համար։ Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբն ի պատասխան նախազգուշացրել է, որ հարվածներ կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ էներգետիկ և տեղեկատվական ենթակառուցվածքներին, եթե Վաշինգտոնը գրոհի Իրանի էլեկտրակայանների վրա։
Մարտի 23-ին Միացյալ Նահանգների ղեկավարը կարգադրել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հնարավոր հարվածներն «արդյունավետ բանակցությունների» ֆոնին, որոնք, նրա խոսքով, վարել են Վաշինգտոնը և Թեհրանը։ Իրանում հերքում են ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարելու մասին տեղեկատվությունը։



