Իսրայելը ցանկանում է F-35-ի նման մարտական ԱԹՍ...

Իսրայելը ծրագրում է ստեղծել մարտական անօդաչու ինքնաթիռ, որն իր բնութագրերով չի զիջի ամերիկյան F-35 կործանիչին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Ըստ աղբյուրի տվյալների՝ Իսրայելը մտադիր է աստիճանաբար նվազեցնել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից ունեցած կախվածությունը՝ այն փոխարինելով սպառազինությունների համատեղ մշակման ու արտադրության ծրագրերով։

Նշվում է, որ այդ ռազմավարության շրջանակում նախատեսվում է ստեղծել մարտական անօդաչու ինքնաթիռ, որն իր հնարավորություններով համադրելի կլինի F-35 կործանիչի հետ։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ ծրագրի իրականացմանը կարող են ներգրավվել նաև այլ երկրներ։