Իսրայելը Բրազիլիայի նախագահին «պերսոնա նոն գր...

Իսրայելը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային «պերսոնա նոն գրատա» է հայտարարել. պատճառը Բրազիլիայի նախագաիի հայտարարությունն է, որում նա Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար: Բրազիլիայի նախագահը Իսրայելի արածը համեմատել էր նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և Հոլոքոստի գործողությունների հետ։

Ինչպես գրում է The Guardian-ը, Բրազիլիայի դեսպանին բողոքի նոտա հայտնելով՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարություն է տարածել, որում ասվում է.«Մենք չենք մոռանա և չենք ների. սա լուրջ հակասեմական հարձակում է։ Իմ և Իսրայելի քաղաքացիների անունից նախագահ Լուլային փոխանցեք, որ նա «պերսոնա նոն գրատա» է Իսրայելում, քանի դեռ հետ չի վերցրել իր խոսքերը»: