Իսրայելական ռազմական ինքնաթիռները ուրբաթ գիշերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավին, հաղորդում է երկրի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։
Գործակալության տվյալներով՝ հարվածների թիրախ են դարձել Ալի ալ-Թահերի բլուրը, ալ-Դաբշեհ և Դուհաթ-Քֆար-Ռեման բլուրների միջև ընկած շրջանը, ինչպես նաև Նաբաթիա ալ-Ֆաուկայի հյուսիսային ծայրամասերը։
Միաժամանակ իսրայելական ուժերը հրետանային գնդակոծության են ենթարկել Լիբանանի հարավի մի շարք շրջաններ։ Մասնավորապես, արկերը կրկին հասել են Ալի ալ-Թահեր բլրի շրջանին։
Հարվածների հետևանքով տուժածների և ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում։



