Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի ԱԳՆ-ն։
«Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելուց հետո Արտաքին գործերի նախարարությունն Իսրայելում Հայաստանի դեսպանին կանչել է՝ խիստ նկատողություն փոխանցելու համար», - գրված է հայտարարությունում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ։



