Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց են հարվածել

Երկուշաբթի օրը Իսրայելի ռազմաօդային ուժերը, անօդաչու թռչող սարքերը և հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին։ Նաբաթիեի մոտակայքում մեքենաների վրա հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ։

Իսրայելական բանակը, իր հերթին, հայտնել է երկրի հյուսիսում «Հըզբոլլահ» շարժման կողմից արձակված մի շարք հարձակողական անօդաչու թռչող սարքերի մասին։ Անօդաչու թռչող մի սարք հարվածել Մետուլայում տան տանիքի։ ԱԹՍ է կործանվել Լիբանանի հարավում իսրայելական զինվորականների կողմից վերահսկվող տարածքում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Իսրայելի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ հաստատել է «հյուսիսում ռազմական գործողությունները շարունակելու» ծրագրերը։