Իսրայելի զինվորականները ներխուժել են Հորդանան...

Իսրայելի անվտանգության ուժերը ներխուժել են Նաբլուսից արևելք՝ Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող Ասկար փախստականների ճամբարը, որի հետևանքով տուժել է 10 պաղեստինցի: Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։

Իսրայելի մի քանի հատուկ ջոկատայիններ մտել են ճամբար և շրջափակել տներից մեկը։ Ավելի ուշ Իսրայելը ռազմական ուժեր է ուղարկել ճամբար և դիպուկահարներ դիրքավորել տանիքների վրա՝ պաշարված տան մոտակայքում, հայտնում է գործակալությունը:

Հաղորդվում է, որ լուսադեմին Յաթմա գյուղում զինվորականները նաև երկու երիտասարդի են ձերբակալել և ներխուժել Նաբլուսից հարավ գտնվող Քուսրա գյուղի մի քանի տուն։