Իսրայելացի զինվորականներն ապրիլի 25-ին հրետանային հարված են հասցրել Լիբանանի հարավում ենթակառուցվածքի օբյեկտին եւ կրակի աղբյուրին ի պատասխան նույն օրն ավելի շուտ հանրապետության տարածքից հրեական պետության վրա հրթիռի արձակման: Այդ մասին հաղորդել Է բանակային մամուլի ծառայությունը:
«Ապրիլի 25-ի գիշերը Լիբանանից Իսրայելի տարածք Է արձակվել հրթիռ, որն ընկել Է չբնակեցված տարածքում Իսրայեի հյուսիսի Մացուվա կիբուցի (գյուղատնտեսական բնակավայր) մերձակայքում: Ի պատասխան գնդակծման Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին հարված Է հասցրել արձակման շրջանին եւ ենթակառուցվածքային թիրախին, որոնք գտնվում են Լիբանանի հարավի չբնակեցված շրջաններում»,- ասված Է հայտարարության մեջ: Kan ռադիոկայանը հաղորդում Է, որ Իսրայելի տարածքի գնդակոծման հետեւանքով տուժածների եւ վնասի մասին հաղորդումներ չեն ստացվել:
Ռադիոկայանի տվյալներով՝ արկը Լիբանանից Իսրայելի վրա են արձակել արմատականներ պատեստինամետ կազմակերպություններից: Լիբանանցի զինծառայողները եւ Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի խաղաղապահները, որոնք տեղաբաշխված են սահմանին,հայտնաբերել են հրթռային կայանքները, որոնցից կատարվել Է գնդակոծությունը, բայց չեն կարողացել բռնել հրադադարի ռեժիմը խախտողներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: