Ընդդիմությունը, ինչպես նաեւ ուլտրաօրթոդոքս կոալիցիան քննադատել է ծայրահեղ աջ նախարար Իտամար Բեն Գվիրին Տաճարի լեռ այցելելու համար, որը հայտնել է, որ այնտեղ թույլատրված է կատարել հրեական աղոթքներ, իսկ ուխտագնացները երեսնիվայր ընկնում էին իր կողքին, տեղեկացրել է Times of Israel-ը։
Միավորված «Թորա» հուդայական կուսակցության Դեգել Խատորա խմբակցության ղեկավար Մոշե Գաֆնին հայտնել է, որ Բեն Գվիրին չի հուզում «Տաճարի լեռան սրբությանն ու ստատուս-քվոյին պատճառվող վնասը»՝ հավաստիացնելով, որ նա հսկայական վնաս է հասցնում հրեական ազգին։
Գաֆնին ավելացրել է, որ խմբակցությունը ստիպված կլինի «խորհրդակցել մեր ռաբինների հետ, թե արդյոք մենք կարող ենք լինել նրա գործընկերը, ինչպես նաեւ բացատրել դա վարչապետին»։
Հիշեցնենք, որ Տաճարի լեռը Երուսաղեմի Հին քաղաքում գտնվում է Ալ-Աքսա մզկիթում, որը մերձավորարեւելյան հակամարտության վերջին վերսկսումից հետո քանիցս դարձել է լրացուցիչ լարվածության աղբյուր պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ։
Մասնավորապես, իսրայելական ուժերը հակամարտության սրումից հետո սահմանափակել են պաղեստինցի հավատացյալների մուտքը մզկիթ, իսկ վերաբնակները մզկիթի մոտ կատարել են թալմուդյան ծեսեր։



