Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է բանակ զ...

Մի խումբ ծայրահեղ օրթոդոքսներ չարտոնված բողոքի ցույց են կազմակերպել Իսրայելի հյուսիսում գտնվող բազայի դիմաց՝ ընդդիմանալով իրենց համայնքի անդամների համար զորակոչին: Իսրայելի ոստիկանությունը հասարակական կարգը խախտելու համար բերման է ենթարկել 12 մարդու, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ակցիայի ընթացքում հարյուրավոր ցուցարարներ փակել են ճանապարհները, նրանցից ոմանք համագործակցել են ոստիկանության հետ, ոմանք «առարկաներ են նետել բազայում գտնվող ոստիկանների և զինվորների վրա», – նշվում է հաղորդագրության մեջ:

Իսրայելի Գերագույն դատարանը հունիսի վերջին միաձայն որոշեց, որ ծայրահեղ օրթոդոքսները պետք է զորակոչվեն բոլորին հավասար հիմունքներով: