Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին լայնածավալ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին լայնածավալ հարվածներ են հասցնում Թեհրանի կենտրոնական շրջաններին: Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հարվածները հասցվում են իսրայելական հետախուզության տվյալների հիման վրա, իսկ թե հատկապես որ թիրախներին, չի հստակեցվում։

Al Jazeera-ն հաղորդում է, որ Թեհրանի մի քանի շրջանում պայթյուններ են հնչել։

Ավելի վաղ իրանական Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների հետևանքով երկրում զոհվել է առնվազն 555 մարդ։