Իսրայելի ռազմական ինքնաթիռները հրթիռային հարվ...

Իսրայելի ռազմական ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Ալ-Քուդս հիվանդանոցի շրջակայքին Թել էլ Հավա շրջանում, Գազա քաղաքից հարավ-արեւմուտք՝ փորձելով այնտեղ ապաստանած մարդկանց ստիպել շարժվել դեպի հարավ, տեղեկացրել է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Ներկայում հիվանդանոցում ապաստան են գտել մոտ 12 հազար մարդիկ, մոտ 400 պացիենտ եւ հարյուրավոր վիրավորներ։

Կարմիր մահիկի պաղեստինյան ընկերությունը հայտարարել է, որ երեկ Իսրայելը սպառնացել է ռմբակոծել Ալ-Քուդս հիվանդանոցը, սակայն Կարմիր մահիկի պաղեստինյան ընկերությունն ընդգծել է, որ չի տարհանվի՝ միջազգային հանրությանը կոչ անելով շտապ եւ անհապաղ միջամտել՝ սպանդը կանխելու համար։