Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ սոցիալական ցանցերում վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցեին սպանության սպառնալիքներ տարածելու մեղադրանքով, հինգշաբթի հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կիբերստորաբաժանումը սկսել է հետաքննություն վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպանության ենթադրյալ սպառնալիքների վերաբերյալ: Հետախույզները հայտնաբերել են կասկածյալին, և նա այսօր ձերբակալվել է հարցաքննության համար»,- ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանության տվյալներով՝ Իսրայելի հյուսիսային Բինյամին քաղաքի բնակիչը Telegram-ում սպառնացել է պետության ղեկավարին։