Իսրայելի փոխարտգործնախարարը մեկնաբանել է Նախի...

Իսրայելի փոխարտգործնախարար Շարեն Հասկելը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրանական անօդաչու թռչող սարքերի արձակման մասին հաղորդագրությունները։

«Այսօր առավոտյան Ադրբեջանում մենք ևս մեկ ապացույց ստացանք այն մասին, որ Իրանը կորցրել է վերահսկողությունը։ Երբ այաթոլլաների ռեժիմը հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակում մեկ այլ հարևանի քաղաքացիական օդանավակայանի ուղղությամբ, Պուրիմն արդեն ավարտված է և դիմակներն այլևս չկան։ Թեհրանում գտնվող ութոտնուկի գլուխն այլևս չի թաքնվում կամակատար կազմակերպությունների թիկունքում, այն ուղղակի հարձակվում և քաոս է սերմանում։ Նա, ով դեռ կարծում է, թե կարելի է ձեռքերը ծալած նստել, գիտակցում է վտանգավոր իրականությունը։ Իրանը չի կանգնի, քանի դեռ աշխարհը նրան չի կանգնեցրել», - X սոցիալական ցանցում գրել է Հասկելը։

Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր Նախիջևանի ուղղությամբ իրանական 4 անօդաչու թռչող սարքերի արձակման մասին։

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբում հերքել են «Ադրբեջանի ուղղությամբ անօդաչու սարքի արձակման» մասին տեղեկությունը։