Իսրայելի ՊԲ-ն ոչնչացրել է «Հըզբոլլահ»-ի ավելի...

Իսրայելական ուժերը Լիբանանի հարավում մոտավորապես 40 թիրախներ են խոցել անցած 24 ժամվա ընթացքում։

Այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Անցած օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել և ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 40 ենթակառուցվածքային օբյեկտներ Լիբանանի հարավի տարբեր շրջաններում։ Խոցված թիրախների թվում են հրամանատարական կենտրոններ, ռազմական կառույցներ և լրացուցիչ օբյեկտներ»,- նշված է Իսրայելի պաշտպանության բանակի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրությունում։

Կառույցը նաև հայտարարել է, որ հաջողվել է «որսալ» մի քանի կասկածելի օդային թիրախներ՝ կասեցնելով դրանց անցումը Լիբանանից Իսրայել։ Բացի այդ, Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը օդային թիրախ են խոցել Լիբանանի հարավում։

Լիբանանյան լրատվամիջոցների հաղորդմամբ էլ իսրայելական օդուժի հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել Նաբաթիե ալ-Ֆաուկա քաղաքում, շարունակվել են իսրայելցի զինվորականների հարձակումները և հրետանային հարվածները Թայրի և Հարիս գյուղերի ուղղությամբ։