Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ կշարունակվի եր...

Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ կշարունակվի երկար ամիսներ։  

Նման հայտարարություն է արել Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն տարվա բյուջեի հաստատման ժամանակ:

«Ակնհայտ դարձավ, որ մենք պետք է վարենք այս պատերազմը, և դա դեռ  ամիսներ կպահանջի։ Ուստի այսօր մենք կարևորում ենք ռազմական բյուջեն։ Սա այն տարվա բյուջեն է, որում մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում։  

Դա մեզանից պահանջում է անվտանգության շատ ավելի մեծ ծախսեր, քան մենք նախատեսել էինք», - ասել է Նեթանյահուն։