Իսրայելի զինվորականները կոչ են արել պաղեստինցիներին, ովքեր ժամանակավորապես կամ մշտապես բնակվում են Խան Յունիս քաղաքի կենտրոնական շրջաններում (Հարավային Գազայի հատված) շտապ լքել իրենց տները և մեկնել ափամերձ հումանիտար գոտիներ։
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։
Նա իր կոչն ուղեկցել է այն տարածքների քարտեզով, որոնց բնակիչները վտանգի տակ կհայտնվեն, եթե չլքեն դրանք:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցեցին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված կողմնակիցները։



