Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին անհապաղ տարհանվել: Այնտեղ, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, ենթադրաբար գտնվում են շիական «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները։
«Ձեր և ձեր սիրելիների անվտանգության համար դուք պարտավոր եք անհապաղ տարհանվել այդ շենքերից և մնալ դրանցից առնվազն 500 մետր հեռավորության վրա»,- գրել է Իսրայելի պաշտպանության բանակի արաբալեզու խոսնակը X սոցիալական ցանցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: