Իսրայելի անվտանգության ուժերի կողմից Արևմտյան ափում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ձերբակալված պաղեստինցիների թիվը հասել է 6195-ի:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պաղեստինի բանտարկյալների հարցերով հանձնաժողովը մանրամասնել է, որ անցած գիշեր Հորդանան գետի Արևմտյան ափում առնվազն 25 քաղաքացի է բերման ենթարկվել։
Ըստ աղբյուրի՝ Իսրայելի, ահաբեկչական գործողություններին ներգրավվածության մեջ կասկածվողներին ձերբակալելու գործողությունները կենտրոնացած են եղել Հեբրոն և Ջենին նահանգներում, ինչպես նաև այլ շրջաններում, մասնավորապես՝ Նաբլուսում, Ռամալլահում և Երուսաղեմում։
Հանձնաժողովի պնդմամբ՝ այդ գործողություններն ուղեկցվել են ձերբակալվածների ու նրանց ընտանիքների անդամների դաժան ծեծով և սպառնալիքներով։



