Իսրայելի կառավարությունը հաստատել է ամբողջ Գա...

Իսրայելի կառավարությունը հաստատել է «Գազան նվաճելու և տարածքները պահելու» ծրագիրը, որը ենթադրում է բնակչության տեղափոխում անկլավի հարավ՝ ռազմական գործողության ընդլայնմանը զուգընթաց։

Համապատասխան նախաձեռնությունը երկուշաբթի առավոտյան միաձայն աջակցել է հրեական պետության նախարարների կաբինետը, գրում է Associated Press գործակալությունը։

Ըստ Euronews-ի՝ մի քանի ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարները հայտարարել էին տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչի մասին՝ անկլավում գործողությունը «ընդլայնելու և ամրապնդելու» համար։ Զինադադարի խափանումից հետո Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումը, և վերահսկողություն է հաստատել անկլավի մոտ 50%-ի նկատմամբ։

Ըստ անանուն պաշտոնյաների՝ նոր ծրագիրը նախատեսված է  օգնելու Իսրայելին՝ հասնել ՀԱՄԱՍ-ին հաղթելու և Գազայում պատանդներին ազատ արձակելու իր ռազմական նպատակներին։ Այն կոչ է անում «զանգվածային հարձակումներ ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների և հրամանատարական կենտրոնների վրա» և հարյուր հազարավոր պաղեստինցիների տեղահանել անկլավի հարավ, ինչը, հավանաբար, կվատթարացնի արդեն իսկ ծանր մարդասիրական ճգնաժամը։