Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ «Իսրայելի իշխանությունների կողմից իրականացված հանցագործությունները» անպատասխան չեն մնա։ Նրա խոսքերը մեջբերում է Բեյրութից հեռարձակվող Al Mayadeen հեռուստաալիքը։
«Իսրայելի հանցագործություններն անպատասխան չեն մնա լիբանանյան «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահի սպանությունից հետո, Իսրայելը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի համապատասխանում որևէ միջազգային նորմի», – ընդգծել է Իրանի նախագահը։
Սեպտեմբերի 28-ին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ Նասրուլլահը սպանվել է Բեյրութի հարավային արվարձաններին հասցված ավիահարվածի ժամանակ։



