Իսրայելի հյուսիսում հնչել է օդային տագնապ՝ նախազգուշացնելով հրետակոծության սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ չի նշվում, թե որ բնակավայրերում է ահազանգը հայտարարվել։
Օրվա սկզբից սա երկրորդ ահազանգն է Իսրայելի հյուսիսում հրթիռակոծման սպառնալիքի մասին։ Մինչ այս բանակը ավիահարվածի մասին ահազանգ էր հայտարարել առավոտյան: Խոսքը լիբանանյան տարածքից երկրի օդային տարածք կասկածելի թիրախի ներթափանցման մասին էր, օբյեկտը որսացել էին ՀՕՊ ուժերը։



