Իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 30 պաղեստինցի է զոհվել Գազայում՝ հիմնականում հյուսիսում, որտեղ հարվածների է ենթարկվել հիվանդանոցը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իսրայելի զինվորականները պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին մեղադրել են «Քամալ Ադվան» հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործելու մեջ և պնդել, որ այնտեղ տասնյակ ահաբեկիչներ են թաքնվել: Առողջապահության ոլորտի պաշտոնյաները և ՀԱՄԱՍ-ը հերքել են այդ մեղադրանքը: