
Իրանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ թվում Fars, Թասնիմ, ինչպես նաև Reuters, Իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին։
Լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։
Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտը և իրանցի միջուկային ֆիզիկոսներին։ Նա խոստացել է, որ գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»:
Թշնամու հարձակումների հետևանքով զոհվել են մի շարք հրամանատարներ ու գիտնականներ։