Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանի հարավում իր երկրի ներխուժմամբ սկսված ռազմական գործողությունը, որի թիրախում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն է, կտևի ևս մի քանի շաբաթ: Պաշտոնյահն այս մասին ասել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ հարավում դա կտևի ևս մի քանի շաբաթ: Կարծում եմ՝ սա իրատեսական լուծում է «Հեզբոլլահ»-ի դեմ։ Աշխարհը պետք է փոխի իրականությունը Լիբանանում, և այժմ հնարավոր է փոխել իրավիճակը Լիբանանում, թուլացնել «Հեզբոլլահ»-ին և հնարավորություն տալ այլ ուժերին՝ դրուզներին և մյուսներին, հեռվանալ «Հեզբոլլահ»-ից: Մեր շահերը ոչ թե քաղաքական լուծումն են Լիբանանում, այլ մեր սեփական անվտանգությունն ու մեր քաղաքացիների վերադարձն իրենց անվտանգ կյանքին», - ասել է Կացը:
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսի նետեր» գործողության մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 1-ին Իսրայելի պաշտպանության բանակը հարձակողական գործողություն է սկսել երկրի հարավում։ Գործողության նպատակն է վերացնել «Հեզբոլլահ»-ի սպառնալիքը՝ 60,000 տարհանված իսրայելցիներին հյուսիսի սահմանային բնակավայրեր անվտանգ վերադարձնելու համար։



