Իսրայելը եւ Հունաստանն անցկացրել են երկու երկրների ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների համատեղ վարժանքներ: Հուլիսի 13-ին այդ մասին հաղորդել Է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ վարժանքներն անցկացվել են հուլիսի 12-ին Իսրայելի օդային տարածությունում: «Վարժանքների շրջանակներում երկու երկրների ռազմաօդային ուժերն օդում ստեղծել են մի ամբողջ շարք սցենարներ, ներառյալ օդային մարտը եւ ինքնաթիռների լրալցավորումն օդում»,- ասված Է հաղորագրության մեջ: Ինչպես նշել են բանակի մամուլի ծառայությունում, այդ վարժանքները ծառայում են «հարթակ համատեղ վարժեցման եւ» Իսրայելի եւ Հունաստանի ռազմաօդային ուժերի միջեւ «հարաբերությունների ամրապնդման համար», ինչպես նաեւ «իրենցով խորհրդանշում են կարեւոր ուղենիշ Իսրայելի Պետության եւ Հունաստանի միջեւ ռազմավարական եւ միջազգային համագործակցության ամրապնդման գործում»:
«Այդ վարժանքները նաեւ նպաստում են զինվորականների տարբեր մարտական հմտությունների բարելավմանը եւ բարձրացնում են մարտում նրանց օպերատիվ ստանդարտներն, ինչն, իր հերթին, բարելավում Է անձնակազմի եւ տեխնիկական խմբերի ունակությունները»,- նշել են Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: