Փետրվարի 1-ին իսրայելական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջև։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նշելով, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխվստահության վրա, Գալանտը գոհունակություն է հայտնել հաստատված երկկողմ համագործակցության կապակցությամբ։
Հասանովը շնորհավորել է Գալանտին Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հարցում։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խստորեն դատապարտել են կատարված ահաբեկչական գործողությունները, քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։



