Իսրայելի արտգործնախարարը Էրդողանին սպառնացել...

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կրկնել Սադամ Հուսեյնի ճակատագիրը, որը ղեկավարել է Իրաքը 1979-2003 թվականներին, իսկ 2006 թվականին մահապատժի է ենթարկվել։ Նախարարն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Թուրքիայի ղեկավարի հայտարարություններին, ով ընդունել է իր երկրի՝ Իսրայել ներխուժման հնարավորությունը։

«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա, եկեք միայն հիշեցնենք, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց»,-գրել է Կացը X-ում:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Նրա կարծիքով, թուրքերը «պարզապես պետք է ուժեղ լինեն նման քայլերի համար»։