Իսրայելի անվտանգության կաբինետն այսօր որոշում...

Իսրայելի անվտանգության կաբինետը հինգշաբթի որոշում կկայացնի Իրանի կողմից բալիստիկ հրթիռներով հարձակմանը պատասխանելու վերաբերյալ, CNN-ին ասել է իսրայելցի պաշտոնյան:

Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալատն ասել էր, որ Իրանի դեմ պատասխան գործողությունները կլինեն «հզոր, ճշգրիտ և անսպասելի»:

Սպիտակ տունը, իր հերթին, մանրամասներ չի հայտնել Իրանին Իսրայելի ծրագրված պատասխանի վերաբերյալ, այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը 30 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի գործընկեր Բենիամին Նեթանյահուի հետ:

Հիշեցնենք, որ Իրանը հոկտեմբերի 1-ին Իսրայելի ուղղությամբ 181 բալիստիկ հրթիռ էր արձակել՝ թիրախավորելով ռազմական օբյեկտները: Իսրայելը հայտարարել էր, որ թեև հարձակումը «ագրեսիվ էր, բայց ձախողված էր, քանի որ հրթիռները ճշգրիտ չեն խոցել թիրախները»: Միևնույն ժամանակ Իրանը հրապարակել էր արբանյակային լուսանկարներ՝ ապացուցելով, որ իր հարվածից իսրայելական ավիաբազաները վնասներ են կրել: