Իսրայելի ԱԳ նախարարը ՀԱՄԱՍ-ի վեց պատանդների ս...

ՀԱՄԱՍ-ի կողմից վեց պատանդների սպանությունը նախազգուշացում է բոլոր նրանց, ովքեր ճանաչել են Պաղեստին պետությունը կամ ծրագրում են դա անել: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ համապատասխան հաղորդագրություն հրապարակելով X-ում:

«ՀԱՄԱՍ-ի կողմից  իսրայելցի վեց պատանդների դաժան սպանությունը խիստ նախազգուշացում է ցանկացած երկրի համար, որը ճանաչել է կամ մտածում է հոկտեմբերի 7-ի ջարդերից հետո Պաղեստինի պետության ճանաչման մասին»,- ասել է Կացը՝ հավելելով, որ «Իրանի կողմից աջակցվող ՀԱՄԱՍ-ի վերահսկողության ներքո «Պաղեստինը կվերածվեր արմատական ​​իսլամական բռնապետության», որը «սպառնում է Իսրայելին և տարածաշրջանի երկրներին»։

«Ես ձեզ կոչ եմ անում հրաժարվել այս վտանգավոր քայլից»,- ընդգծել է նա։