Իսրայելական шվիացիան Բեյրութի կենտրոնում բազմ...

Իսրայելական մարտական ավիացիան ամբողջությամբ ոչնչացրել է բնակելի բազմահարկ շենք Բեյրութի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող Բաշուրա թաղամասում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես չգիտեմ, թե Իսրայելին ինչ դուր չեկավ այս շենքում: Նրանք հարվածում էին դրան նաև նախորդ պատերազմի ժամանակ՝ 2024-ին: Սա սովորական տուն է, որտեղ սովորական մարդիկ էին ապրում»,- ՌԻԱ Նովոստի-ին պատմել է ոչնչացված շենքի դիմացի սրճարանի աշխատակիցը:

Չորեքշաբթի գիշերը ավիացիայի կողմից հարձակման է ենթարկվել նաև Բաշուրայի հարևան թաղամասում գտնվող մի տուն, ինչի հետևանքով չորս մարդ զոհվել է, և յոթը ստացել են վիրավորումներ: