Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական մի ք...

Իսրայելական ուժերը ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի և Դարաայի նահանգների մի քանի բնակավայրեր՝ իրականացնելով խուզարկություններ։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Օգոստոսի 22-ի լուսաբացին օկուպացված Գոլանի բարձունքներից Դարաայի շրջանի Աբդին քաղաք է մտել Իսրայելի բանակի վեց մեքենաներից բաղկացած պարեկախումբ։ Պարեկախումբը ձերբակալել է երեք երիտասարդի, որոնց ավելի ուշ ազատ է արձակել։

Բացի այդ, իսրայելական չորս Hummer մակնիշի մեքենաներ ներխուժել են Կունեյտրայի նահանգի ալ-Աջրաֆ գյուղ, խուզարկել են գյուղի մի քանի տներ և ռազմական անցակետ տեղադրել գյուղի մուտքի մոտ։

2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։