Իսրայելական օդուժը մեկ ժամվա ընթացքում հարված...

Երկուշաբթի օրը իսրայելական ռմբակոծիչները մեկ ժամվա ընթացքում հարվածել են հարավային Լիբանանի 34 բնակավայրի, հաղորդում է Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը:

Իսրայելական ինքնաթիռները տեղական ժամանակով ժամը 12.00-13.00-ն ընկած ժամանակահատվածում հարվածներ են հասցրել 34 բնակավայրի, այդ թվում՝ Նաբաթիե և Տիր խոշոր քաղաքներին։

Հարվածներից մեկը ոչնչացրել է Բինտ Ջբեյլ շրջանում գտնվող հրշեջ կայանը, զոհվել է 10 հրշեջ և փրկարար: