Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր զորքեր...

Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) խոսնակ Կոնտրադմիրալ Դանիել Հագարին ասել է, որ Իսրայելի բանակի զորքերը չեն մտնի Բեյրութ կամ լիբանանյան որևէ խոշոր քաղաք՝ նշելով, որ Իսրայելի ցամաքային գործողությունը հյուսիսային հարևանի դեմ կլինի հնարավորինս կարճ, գրում է Times of Israel-ը։

Լրագրողների հետ զրույցում Հագարին ասել է, որ իսրայելական զորքերը «չեն պատրաստվում դեպի Բեյրութ»:

«Մենք չենք պատրաստվում գնալ դեպի հարավային Լիբանանի քաղաքներ։ Մենք կենտրոնանալու ենք այս գյուղերի տարածքում՝ մեր սահմանին հարող տարածքում։ Մենք ամեն ինչ կանենք այս տարածքում, որպեսզի ապամոնտաժենք «Հեզբոլլահի» ենթակառուցվածքը»,- ասել է նա։ Հարցին, թե որքան ժամանակ կարող է շարունակվել ցամաքային գործողությունները, Հագարին պատասխանել է, որ «ես դրանք չեմ բացահայտի թշնամուն, բայց մենք դա անում ենք որքան հնարավոր է արագ, օրեր, շաբաթներ… Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է. սահմանափակ և տեղայնացված օպերացիա, որը մենք հիմա անում ենք»։

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի խոսքով՝ «Որպեսզի բոլոր 60,000 իսրայելցիները կարողանան անվտանգ վերադառնալ Իսրայելի հյուսիսում գտնվող իրենց տները, Իսրայելի պաշտպանության բանակը միջոցներ է ձեռնարկում և ամիսներ շարունակ սահմանափակ անդրսահմանային գործողություններ է իրականացնում»: