Իսպանիայում սաստիկ հեղեղների զոհերի թիվը հասե...

Իսպանիայի Վալենսիա շրջանում սաստիկ հեղեղների զոհերի թիվը հասել է 202-ի, հայտնում են տարածաշրջանային իշխանությունները X սոցիալական ցանցում։

Նախկինում գրանցվել էր մահվան 158 դեպք։ ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն 250 մարդ համարվում է անհետ կորած։ Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել։

Երեքշաբթի Իսպանիայի արևելքում գտնվող Վալենսիա շրջանի որոշ հատվածներ ընդամենը ութ ժամում հեղեղվել են անձրևի տեղումների՝ ավելի քան մեկ տարվա մակարդակի պատճառով, ինչը ավերիչ հեղեղումներ է առաջացրել:

Հեղեղներն ավերել են ամբողջական գյուղեր, մեծ թվով մարդիկ անհԵտ կորած են համարվում, զոհերի թիվը կավելանա: