Իսպանիայի հարավ-արևելքում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը 51-ից հասել է 62-ի, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Վալենսիայի շրջանային կառավարությանը։
Երեքշաբթի անձրևները հեղեղումներ են առաջացրել Իսպանիայի հարավային և արևելյան շրջաններում: Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունները ուղղաթիռներ են օգտագործել մարդկանց տներից և մեքենաներից տարհանելու համար:
Իսպանիայի արտակարգ իրավիճակների արձագանքման ստորաբաժանումներից ավելի քան 1,000 զինվորներ տեղակայվել են ավերված տարածքներում:
«Երեկ իմ կյանքի ամենավատ օրն էր: Մենք առնետների նման թակարդում էինք հայտնվել: Փողոցներով մեքենաներ ու աղբարկղեր էին լողում։ Ջուրը բարձրացել էր մինչեւ երեք մետր»,- ասել է Վալենսիա շրջանի Ուտիել քաղաքի քաղաքապետ Ռիկարդո Գաբալդոնը: