Իսպանիայի Վալենսիա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով։ Այս մասին հայտնում է ABC թերթը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։
Վատ եղանակը լրջորեն ազդել է թագավորության արևելքում գտնվող Վալենսիա ինքնավար համայնքի վրա։ Մասնավորապես, փոթորիկը հանգեցրել է բազմաթիվ միջադեպերի ու ջրհեղեղների։ Աղետի պատճառով խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը։
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը հոկտեմբերի 29-ին խիստ եղանակային նախազգուշացում է տարածել երկրի տարբեր շրջաններում՝ առատ տեղումների պատճառով։