Իսպանիայում հեղեղների հետևանքով զոհերի թիվը կ...

Իսպանիայի արևելյան Վալենսիա շրջանում սաստիկ ջրհեղեղներից զոհվածների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի, հայտնել են երկրի իշխանությունները, հայտնում է Daily Mail-ը:

Ներկայում զոհերի հաստատված թիվը 95 է, կան հարյուրավոր անհետ կորածներ:

Հեղեղներն առաջացել են վերջին 28 տարվա ընթացքում ամենաառատ տեղումների հետևանքով: Հեղեղները քշել-տարել են մեքենաները, փողոցները՝ վերածել «գետերի»:

Ոստիկանությունն ու փրկարար ծառայություններն ուղղաթիռներ են օգտագործել մարդկանց տներից և մեքենաներից տարհանելու համար: