Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայ...

Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի և կապի լայնածավալ անջատումներ են տեղի ունեցել, հաղորդում է La Sexta հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ «երկուշաբթի օրը, մոտավորապես ժամը 12:30-ին, Իսպանիայի շատ շրջաններում հարյուրավոր բիզնեսներում և տներում, այդ թվում՝ բջջային ցանցերում, էլեկտրաէներգիան անջատվել է, ինչը բացարձակ շփոթություն է առաջացրել քաղաքացիների շրջանում»։

Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Լա Կորունյայում, Սևիլիայում և այլ քաղաքներում։ Մադրիդ-Բարախաս միջազգային օդանավակայանում լուրջ խափանումներ են գրանցվել։ Մի շարք բնակեցված վայրերում երթևեկությունը կաթվածահար է եղել լուսացույցերի չգործելու պատճառով։

Ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, էլեկտրաէներգիայի անջատումներն ազդել են նաև Պորտուգալիայի տարածքում։ Վթարի պատճառները դեռևս անհայտ են, իշխանությունները և էներգետիկ ընկերությունները հետաքննում են միջադեպի հանգամանքները։