
Իսպանիայի ատոմակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել է երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառով։ Այս մասին հայտնել է El Pais թերթը։
Ըստ լրատվամիջոցի՝ իսպանական ատոմակայանները դադարեցրել են էլեկտրաէներգիայի արտադրությունն ու մատակարարումն «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Հրատարակությունը պարզաբանում է, որ յուրաքանչյուր էլեկտրակայանի ներքին համակարգերը շարունակում են աշխատել դիզելային ագրեգատներով։
Իսպանիայում ներկայումս գործում է հինգ ատոմակայան։
Ավելի վաղ Euronews-ը հաղորդել էր Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի խոշոր անջատման մասին, որի պատճառով միլիոնավոր մարդիկ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի։ Էլեկտրաէներգիայի ցանցի հետ կապված խնդիրներ են գրանցվել նաև Անդորրայում և Ֆրանսիայի՝ Իսպանիային սահմանակից տարածքներում։ Հեռուստաալիքը պարզաբանում է, որ խափանման պատճառները դեռևս պարզված չեն։