Իսպանիայում արգելվել է էլեկտրոնային ծխախոտներ...

Իսպանիայի կառավարությունը արգելել է էլեկտրոնային ծխախոտների վաճառքը: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան։

«Մենք նախարարների խորհրդում հաստատել ենք, որ ծխախոտային արտադրանքի մեջ կարգելվեն բուրավետ նյութերը»,-նշել է նա  X սոցիալական ցանցում արված հաղորդագրության մեջ:

Բացի այդ, էլեկտրոնային ծխախոտ վաճառողներից կպահանջվի պիտակի վրա նախազգուշացնել դրանց վտանգների մասին: