Իսպանիայից Հայաստան է տեղափոխվել «Մարիխուանա»...

Իսպանիայի Թագավորության իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետությանն է հանձնել ՀՀ տարածքով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ մեղադրվող անձին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Իսպանիայի Թագավորության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, հետախուզվող անձ Ա.Ս.-ն, ով մեղադրվում է իրացնելու նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով (980.27 գրամ) «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ, հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Ս.-ի տեղափոխումը Երևան: