Իսպանիայի ոստիկանությունը ձկնորսական նավից մե...

Իսպանիայի անվտանգության աշխատակիցները Կաբո Վերդեի ջրերում մեկ տոննա կոկաին են հայտնաբերել Իսպանիա մեկնող ձկնորսական նավի վրահինգշաբթի հայտնել է թագավորության ներքին գործերի նախարարությունը։

«Ազգային ոստիկանության գործակալները Պորտուգալիայի դատական ոստիկանության և հարկային ծառայության մաքսային հսկողության հետ համատեղ 1000 կիլոգրամ կոկաինով բեռնված ձկնորսական նավ են բռնել Կաբո Վերդեի ջրերում»,-հայտնել են Իսպանիայի ՆԳՆ-ից:

Նշվում էոր ձերբակալվել են Իսպանիա մեկնող նավի անձնակազմի վեց անդամներ։ Նրանցից երկուսն ունեն Ալբանիայի քաղաքացիությունմնացածը՝ Գայանայի։

Նախարարության տվյալներով՝ գործողությունն իրականացվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) և Իսպանիայի ռազմածովային ուժերի հետ համագործակցությամբ։ Հետաքննության ընթացքում անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են «40 բալաներորոնք սովորաբար օգտագործվում են կոկաինի հիդրոքլորիդի փոխադրման համար հետնամասում»: