Իսպանիայի վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից վեր...

 Երևանում գործող Իսպանիայի վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից վերսկսում է իր աշխատանքը:

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ:

«Հուլիսի 14-ից Երևանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների համար։ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը»,-տեղեկացնում է դեսպանությունը: