«Իսլամական ջիհադ»-ը հրապարակել է Գազայում պահ...

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հրապարակել է պատանդներից մեկի` ռուսաստանցի Ալեքսանդր Տրուֆանովի տեսաուղերձը. երիտասարդն ավելի քան մեկ տարի պատանդ է պահվում Գազայի հատվածում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Տեսանյութում երիտասարդը եբրայերենով խոսում էր գերության մեջ կյանքի մասին։ Նրա խոսքով՝ ինքը գտնվում է «ծանր վիճակում»՝ գործնականում առանց սննդի, ջրի կամ էլեկտրականության։ Տրուֆանովը Իսրայելի քաղաքացիներին կոչ է արել ճնշում գործադրել երկրի իշխանությունների վրա՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարք կնքելու համար, որով պատանդները ազատ կարձակվեն։

Պատանդներն առևանգվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները, որոնք ներխուժել էին Իսրայելի տարածք: Այդ օրը պաղեստինցի զինյալները առևանգել են 253 իսրայելցիների և տարել անկլավ։ Նրանցից ոմանք ազատ են արձակվել բանակցությունների ընթացքում։ Այնուամենայնիվ, իսրայելցի պաշտոնյաները ենթադրում են, որ հաշվի առնելով այն ծանր պայմանները, որոնցում ՀԱՄԱՍ-ը պատանդներ է պահում ավելի քան մեկ տարի, ողջ մնացածները կարող են ավելի քիչ լինել: