Իշխանությունը պատժու՞մ է պատգամավոր Գևորգ Պետ...

Օրերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ իշխող քաղաքական ուժին դուր չեն գալիս ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի հանրային մեղադրանքները, որ նա հնչեցնում է իշխանությունների հասցեին։ Ըստ հրապարակման՝ իշխանությունները ճանապարհներ էին փնտրում Պետրոսյանին պատժելու համար։ 

Եվ ահա այսօր հրապարակվեց լուսանկար, ըստ որի՝ ոստիկանության  էվակուատորը տուգանային հրապարակ է տանում պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ավտոմեքենան, որի վրա փակցված է նրա պատգամավորական պետհամարանիշը։