Իշխանությունները ի սկզբանե գտնվել են Սորոսի հ...

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի  նախաձեռնությամբ այսօր ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով, որին մասնակցում է նաև օտարերկրյա փորձագետ Ռուբեն Կարանզան: Այս կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ` ի դեմս Նարեկ Մալյանի, ակցիա են իրականացնում Աժ-ի դիմաց: Վերջիններս պնդում են` չպետք  է թույլ տան, որ Անցումային արդարադատության մասին իր կարծիքն ու առաջարկները ներկայացնի մի անձ, որը սերտ կապեր ունի Բաց հասարակության հիմնադրամի և դրա հիմնադիր Ջորջ Սորոսի հետ:

Անդրադրադառնալով Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ անցումային արդարադատության կիրառման վերաբերյալ ակնկալում են արտախորհրդարանային ուժերի, հասարակական կազմակերպությունների և այլոց կարծքիքները, Politik.am-ը ակցիայի մասնակից «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ Անի Կարապետյանին հարցերց, թե ինչ ակնկալիքներ ունեն ակցիայից, քանի որ իրենք այդպիսով արտահայտում են իրենց դիրքորոշումը.

«Այսօրվա իշխանությունից ակնկալիքներ առանձնապես չունեմ, քանի որ իրենք ի սկզբանե գտնվել են Սորոսի հիմնադրամի հովանու ներքո, բայց մենք պայքարելու ենք և այլևս թույլ չենք տալու, որ քաղաքական օրակարգը և լուրջ որոշումները կայացնեն սորոսյան հիմնադրամին ներկայցուցիչները: Քանի որ իշխանությունները սերտաճած են Սորոսի հիմանդրամի հետ կամ հակառակը, ուստի չպետք է թույլ տանք, որ ՀՀ անցումային արդարադատությունը իրականություն դառնա»- ասաց Անի Կարապետյանը: